ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ասում են...

Ասում են...
04.04.2014 | 00:55

...թե մի նեղ շրջանակում ՀՀ ոստիկանապետ Գասպարյանն ասել է` Հայաստանում «Մայդան» չի լինելու, սա պետք է բոլորը հասկանան: Կգա Գագիկ Ծառուկյանը Դուբայից, կբացատրեն իրեն` ինչն ինչից հետո է, կսիրեն իր ընտանիքն ու ընտանիքի անդամներին, ինչպես հարգել-սիրել են մինչ այժմ, բայց բոլորն օրենքի առաջ հավասար են, ու ամենքն իրենց արարքի համար պետք է պատասխան տան:

Դիտվել է՝ 2455

Մեկնաբանություններ